ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԱՄՈՒԼԸ ԳՐՈՒՄ Է ԼԱՍ ՎԵԳԱՍՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում հրատարակվող «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը գրում է երկու երիտասարդ հայ ձեռներեցների մասին, որոնք աննախադեպ հաջողություններ են արձանագրել բիզնեսում: Աղբյուրի համաձայն, դեռեւս 30-ը չբոլորած Արա Չոլաքյանն ու Սեւակ Մարտիրոսյանը վեց տարի առաջ հիմնել են այստեղ «Էդվանսդս մետլ ուորքս» մետաղագործական արտադրությունը, որն արտադրում է լազերային եւ ճշգրիտ հաստոցների մետաղամասեր: Լաս Վեգասի արդյունաբերական շրջանի կենտրոնում տեղակայված գործարանի տարեկան եկամուտը հասնում է միլիոնավոր դոլարների: Թերթի համաձայն, այդ ձեռնարկությունը գործարարական հմուտ քաղաքականության շնորհիվ դարձել է հաջողության խորհրդանիշն ամբողջ Նեւադայում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---