«Ժողովուրդ». Լևոն Զուրաբյանը ՀԱԿ խմբակցության ղեկավա՞ր

«Ժողովուրդ». Լևոն Զուրաբյանը ՀԱԿ խմբակցության ղեկավա՞ր

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ»–ը գրում է, որ իրենց տեղեկությունների համաձայն` Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական ապագա խմբակցությունը ղեկավարելու է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը։

«Ինչպես հայտնի է, Զուրաբյանը համակարգում է ոչ միայն ՀԱԿ գրասենյակը, այլև Կոնգրեսի նախընտրական շտաբի պետն էր։ Այնուամենայնիվ, լուրի իսկությունը ճշտելու համար դիմեցինք ՀԱԿ անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, ում, ի դեպ, իր մանդատը զիջեց Լևոն Տեր–Պետրոսյանը։ Բագրատյանն ասաց, թե ինքը տեղյակ չէ այդ մասին. «Համենայնդեպս, իմ ներկայությամբ նման հարց չի քննարկվել»,– «Ժողովուրդ»–ի հաղորդմամբ ասել է Բագրատյանը։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---