«Չորրորդ ինքնիշխանություն». Մարզպետները շարունակում են բարեխոսներ փնտրել պաշտոններում մնալու համար

«Չորրորդ ինքնիշխանություն». Մարզպետները շարունակում են բարեխոսներ փնտրել պաշտոններում մնալու համար

PanARMENIAN.Net - «Չորրորդ ինքնիշխանություն»–ը գրում է, որ ինչքան էլ ՀՀ կառավարության ղեկավար մարմինների կողմից ՀՀ մարզպետներին ներքին կարգով զգուշացրել էին, որ իրենց պաշտոններում մնալու համար որևէ միջնորդություն ու բարեխոսություն չլինի, բանից պարզվում է, որ մի քանիսին, այդպես էլ չի հաջողվել զերծ մնալ ձևավորված ավանդույթից:

«Օրինակ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ այս ընթացքում հանդիպել է իր գլխավոր հովանավորի` «Տաշիր Գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի ` Կալուգայի Սամվելի հետ վերջինիս հետ անկեղծանալով, որ լավ կլինի մինչև 2013 ինքը մնա մարզպետի պաշտոնում, նոր դրանից հետո կարող է և պատվով հեռանալ: Նույն լուրերի համաձայն, խոսում են, որ Կալուգայի Սամվելը չի մերժել մարզպետի խնդրանքը` ասելով, որ կփորձի հնարավորն անել նրա համար: Իսկ ահա Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն էլ իր հերթին փորձ է արել վերականգնել հարաբերությունները ՀՀԿ վերնախավի հետ մեծ «պրախոդ» ունեցող ՀՀԿ–ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի` Սարդարպատցի Նովոյի հետ, սակայն վերջինս չի ցանկացել լսել Սահակյանների մեկնաբանություններն ու արդարացումներն այն ամենի առթիվ, ինչի պատճառով նրանց միջև մարզպետի նշանակման օրվանից ամիսներ անց սև կատու է անցել։ Ավելացնենք, որ ժամանակին Սարգիս Սահակյանը մարզպետ է դարձել բացառապես Նահապետ Գևորգյանի միջնորդությունների արդյունքում, որին էլ հաջորդել են մի շարք անցանկալի պատմություններ»,–գրում է ՉԻ–ն

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---