Բանակը համալրվել է պրոֆեսիոնալ սերժանտական կազմով

Բանակը համալրվել է պրոֆեսիոնալ սերժանտական կազմով

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարության Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում մայիսի 18-ին տեղի է ունեցել պրոֆեսիոնալ սերժանտական կազմի հերթական հոսքի թողարկման հանդիսավոր արարողությունը:

Սերժանտներին ավարտական վկայականները հանձնել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Շնորհավորելով երիտասարդ սերժանտներին` ՀՀ պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ զորամասերում իրենց ներկայությամբ և ստացած գիտելիքներով նրանք կնպաստեն հայոց բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը և կարգապահության բարձրացմանը: Այս մասին հաղորդում են պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---