Շեքսպիրի հայրենիքում սունդուկյանցիների «Ջոն արքան» անզուգական են համարել

Շեքսպիրի հայրենիքում սունդուկյանցիների «Ջոն արքան» անզուգական են համարել

PanARMENIAN.Net - Հայաստանի մասնակցությունը Լոնդոնի շեքսպիրյան Globe to Globe փառատոնին բարձր է գնահատվել փառատոնի տնօրինության կողմից: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը ներկայացել էր «Ջոն արքա» ներկայացմամբ: Փառատոնի տնօրեն Թոմ Բըրդը նշել է, որ սունդուկյանցիների կատարմամբ ներկայացումն անզուգական էր, իսկ փառատոնի գլխավոր պրոդյուսեր Դոմինիկ Դրամգուլը բարձր է գնահատել դերասանների կատարողականությունը և պիեսում տեղ գտած հետաքրքիր լուծումները, հայնտում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը մայիսի 16-ին և 17-ին ելույթ է ունեցել Լոնդոնի Շեքսպիրյան Globe to Globe փառատոնում: Փառատոնի որոշմամբ ներկայացմանը մասնակցում է 12 դերասան: Պայմաններից մեկն էլ այն է, որ թատրոնում չպետք է լինի լուսային տեխնիկա, իսկ ձայնային տեխնիկան պետք է հասցվի նվազագույնի: Ներկայացման բեմադրիչն է Տիգրան Գասպարյանը: Փառատոնը չունի ժանրային սահմանափակում և կարելի է Շեքսպիրին ներկայացնել բոլոր այն ոճերում, որում թատրոնը ցանկանում է ներկայանալ: Կազմակերպիչներն ընտրում են միայն պիեսը և դերասանների քանակը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---