Պարոնյանի անվան թատրոնում այսօր «Նապոլեոն Կորկոտյան» ներկայացման պրեմիերան Է

Պարոնյանի անվան թատրոնում այսօր «Նապոլեոն Կորկոտյան» ներկայացման պրեմիերան Է

PanARMENIAN.Net - Այսօր` մայիսի 19-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի է ունենալու Դերենիկ Դեմիրճյանի «Նապոլեոն Կորկոտյան» 1 գործողությամբ կատակերգության պրեմիերան: Այդ մասին հայտնում է Հայաստանի թատերական գործիչների միության կայքը: Ներկայացման բեմադրիչն ու երաժշտական ձևավորողն է Հակոբ Ղազանչյանը:

Դերակատարներն են ՀՀ վաստակավոր արտիստ Բորիս Պեպանյանը (Բարեղամ Պահլավունի), Զարուհի Խաչատրյանը (Օլինկա), Արթուր Կարապետյանը (Նապոլեոն Կորկոտյան), ՀՀ վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը (Ծառուկ Խոռխոռունի) Աշոտ Հակոբյանը (Ժոռա Մակեդոնյան), ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանը (Սաշա Չարխչյան), Հասմիկ Վերդյանը (Ռոզալիա Յունկուշյան), Լուսինե Արշակյանը (Սվետլանա Չախմախչյան) և Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը (Մրրիկ): Թատրոնի գեղարվեստական ղեկավարն էԵրվանդ Ղազանչյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---