Աշտարակում օձը խայթել է 68–ամյա կնոջը

Աշտարակում օձը խայթել է 68–ամյա կնոջը

PanARMENIAN.Net - Այսօր կեսօրին օձի խայթոցից թունավորումով Աշտարակ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Աշտարակ քաղաքի Գրիբոյեդով փողոցի թիվ 7 շենքի բնակիչ 68–ամյա բնակիչ Քնքուշ Հովսեփյանը։ Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Վերջին երկու օրվա մեջ սա օձի խայթոցի երկրորդ դեպքն է։ Ավելի վաղ Վայքի N զորամասի ժամկետային զինծառայող Ֆելիքս Վալերի Գևորգյանը ևս տեղափոխվել էր քաղաքի բուժհիմնարկ` օձի խայթոցից առաջացած թունավորմամբ։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---