Ամեն հավաքագրում դեռ պատերզմ չէ. ՊՆ-ում պլանային ստուգումներ են

Ամեն հավաքագրում դեռ պատերզմ չէ. ՊՆ-ում պլանային ստուգումներ են

PanARMENIAN.Net - «Պատերազմ է…», «Մի բան այն չէ…», «Հաստատ կռիվ է սկսվել, բայց դեռ չեն հայտարարում…» ու նման արտահայտություններ վեջին օրերին կարելի է լսել ամենուր՝ շուկաներում, երթուղային տաքսիներում, վերելակի մեջ ու սոցիալական ցանցերում: Պատճառը հավաքագրումն է: Այդ բառն արդեն իսկ բավական է, որ մարդկանց մոտ խուճապ սկսվի: Եթե հաշվի առնենք նաև Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման, գյուղերի գնդակոծման ու հետախույզ խմբերի վայրագությունների մասին ստացվող տեղեկությունները, միանգամայն բնական կարելի է համարել այն խուճապն ու անհանգստությունը, որը պատեց գրեթե բոլորին, երբ լսեցին նախորդ շաբաթ նախագահի հրամանով հայտարարված արդեն իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած քաղաքացիների հավաքագրման մասին:

Բարեբախտաբար, խուճապն անհիմն է, քանի որ իրականում ոչ մի արտակարգ բան տեղի չի ունենում: ՊՆ-ից պարզաբանում են, որ հավաքագրումների նպատակն է ստուգել Զինված ուժերի մարտական պատրաստվածության աստիճանը՝ հանկարծակի ստուգումների պլանի համաձայն. «Մի քանի զորամասերում տեղի է ունեցել 100 տոկոս համալրում՝ այդ թվում պահեստազորային ուժերի ներգրավմամբ, և զորամասերը բերվել են բարձր մարտական պատրաստվածության աստիճանի: Միջոցառման նպատակն է ստուգել զորամասերի արագ համալրվելու ունակությունը»:

ՊՆ-ից նաև հայտնում են, որ միջոցառումները պարբերական բնույթ են կրում, և որ համալրմանը մասնակցած պահեստազորայիններից շատերն արդեն վերադարձել են տուն: Անհանգստանալու ու խուճապի մատնվել պետք չէ:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---