Մարտի համեմատ 2012թ ապրիլին հայկական արտահանումը կրճատվել է 43.4 տոկոսով

Մարտի համեմատ 2012թ ապրիլին հայկական արտահանումը կրճատվել է 43.4 տոկոսով

PanARMENIAN.Net - Ըստ վիճակագրական տվյալների, 2012թ. ապրիլին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության տարեկան ցուցանիշը կազմել է 447.7 մլն դոլար (175.4 մլրդ դրամ)՝ 2011թ. նույն շրջանի համեմատ նվազելով 0.2 տոկոսով:

Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, 2012թ ապրիլին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալը կազմել է 91.9 մլն դոլար (36 մլրդ դրամ)՝ նվազելով 17.1 տոկոսով 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ:

Ընդ որում, ամսական կտրվածքով այս ցուցանիշն նվազել է 43.4 տոկոսով: Իսկ 2012-ի հունվար-մարտին 2011-ի նույն ժամանակահատվաի համեմատ արտահանումը կազմել է 439.5 մլն դոլար` աճը 17.8 տոկոս:

Ներկրման ծավալը ապրիլին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 355.8 մլն դոլար (139.4 մլրդ դրամ)՝ ավելանալով 5.4 տոկոսով, իսկ ամսական կտրվածքով անկումը կազմել է 2 տոկոս: Իսկ 2012-ի հունվար-ապրիլին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ ներկրումը կազմել է 1311.9 մլն դոլար` ավելանալով 8.7 տոկոսով:

Արտաքին առևտրի բացասական սալդոն 2012թ. հունվար-ապրիլ ամիսներին 2011-ի նույն ժամանակահատվածի համամեատ, կազմել է 872.4 մլն դոլար կամ 339.6 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---