18  21.05.12 - "Բազմազանության" շքերթ Երևանում

Մի խումբ երիտասարդներ հայրենասիրական երգերով փորձում են կանխել «Բազմազանության» շքերթը

PanARMENIAN.Net - Կասկադի համալիրի առջև ներկայումս հավաքվել են մի խումբ երիտասարդներ, ովքեր հայրենասիրական երգեր են երգում` այդպիսով արտահայտելով իրենց վերաբերմունքն այսօր `21-ին նշվող մշակութային բազմազանության համաշխարհային օրը, Երևանում անցկացվող «Բազմազանության» շքերթի նկատմամբ։Այս մասին հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը իրադարձության վայրից։

Երիտասարդները պնդում են, թե իրենց ակցիան ինքնաբուխ է.«Չենք եկել խոչընդոտելու «Բազմազանության» շքերթը։ Մենք մեզ համար քայլում էինք և հանկարծակի բազմաթիվ ծանոթ մարդիկ հայտնվեցին»,–ասաց խմբի անդամներից Վահեն` հավելելով, որ իրենք եկել են պարզապես երգելու ։

Երևանի ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ գնդապետ Եղիազարյանը երիտասարդներին զգուշացրել է չխաթարել հասարակական կարգը։

Ակցիայի կազմակերպիչներից Մարինե Մարգարյանը, ով ներկայացնում է «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունը լրագորղներին ասաց, որ իրենց «Բազմազանության» շքերթը ոչ մի կապ չունի համասեռամոլության հետ և սա պարզապես նախօրոք կազմակերպված մշակութային ակցիա է։

Մարինե Մարգարյանի խոսքով, շքերթի մասին սխալ ըմբուռնումը, պայմանավորված է ապատեղեկատվությամբ և վերջին շրջանում մի քանի անգամ հարձակման ենթարկված DIY ակումբի շուրջ ծավալված իրադարձություններով։

Ի դեպ, ակցիայի կազմակերպիչները ներկայացրել են մշակութային տեսարաններ, ազգային փոքրամասնություններ պատկերող պաստառներով։

Շքերթին դեմ արտահայտվող երիտասարդներից մեկը փորձել է խլել պաստառը կազմակերպչի ձեռքից։ Ոստիկանը հորդորել է երիտասարդին չխաթարել հասարակական կարգը։

Այսօր` մայիսի 21-ը մշակութային բազմազանության համաշխարհային օրն է, որի առթիվ Երևանում կազմակերպվել է «Բազմազանության» շքերթը։ Այն մեկնարկել է «Կասկադ» համալիրից և կավարտվի 17:00-ին Շառլ Ազնավուրի հրապարակում:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---