Գերմանացի պրոֆեսորն արդեն վիրահատել է հրապարակի փուչիկների բռնկումից տուժած ութ քաղաքացու

Գերմանացի պրոֆեսորն արդեն վիրահատել է հրապարակի փուչիկների բռնկումից տուժած ութ քաղաքացու

PanARMENIAN.Net - Մայիսի 21-ի դրությամբ մայրաքաղաքի բժշկական հաստատություններում բուժում է ստանում մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով տուժած 33 քաղաքացի: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքի Համալսարանական կլինիկայի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և այրվածքների կենտրոնի պրոֆեսոր Ադրիան Դայգլերն արդեն իսկ ութ հոգու վիրահատել է: Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար:

Մայիսի 4-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական հանրահավաքի ժամանակ գազով լցված փուչիկների պայթյունի հետևանքով ընդհանուր առմամբ տուժել է 154 մարդ։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---