Մարի Ռոզ Աբուսեֆյան. Եթե ելույթ ունենայի անգլերեն, շատ ավելի մեծ փառքի կհասնեի

Մարի Ռոզ Աբուսեֆյան. Եթե ելույթ ունենայի անգլերեն, շատ ավելի մեծ փառքի կհասնեի

PanARMENIAN.Net - Ամերիկաբնակ դերասանուհի Մարի Ռոզ Աբուսեֆյանը, որը հայերեն լեզվով ներկայացումեր է ունենում աշխարհի շատ գաղթօջախներում, լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ եթե նա ստեղծագործեր և ելույթ ունենար անգլերեն լեզվով, շատ ավելի մեծ բեմեր կունենար, ավելի մեծ լսարան կունենար, ավելի շատ գումար կվաստակեր: Նրա խոսքով, Սփյուռքում հայապահպանության մեծ խնդիր կա, և պետք է ելույթ ունենալ նրանց համար:

Դերասանուհին մայիսի 21-ին ելույթ է ունեցել Երևանում, և ներկայացման կազմակերպիչ Գրետա Սահակյանի խոսքով դերասանուհու խոսքը տեղ հասավ: Նրա կարծիքով, հանդիսատեսի զգայական ընկալումները հավաքվեցին, ձուլվեցին դերասանուհու հետ: Երեկվա ներկայացումը` «Տիգրան մեծը» հիմնված է Պերճ Զեյթունցյանի «Աստծո տասներկու օրը» պիեսի, հայոց պատմության և Աբուսեֆյանի մտորումների ու վերլուծությունների վրա: Ներկայացման մեջ դերասանուհին մարմնավորում է 14 կերպար:

Դերասանուհի Մարի Ռոզ Աբուսեֆյանը թատերական կրթությունը ստացել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: Երկար տարիներ աշխատել է Երևանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում:

Բազմաթիվ դերեր է ստանձնել հեռուստատեսային և ռադիոյի գրական-թատերական հաղորդումներում, նկարահանվել է «Հայֆիլմում»:

1983թ-ից ապրում է Սան Ֆրանցիսկոյում:

 Ուշագրավ
Բացահայտման մասին հայտնել է Ամստերդամում Վան Գոգի թանգարանը։
Հայաստանում հյուրընկալվելիս, Պենդերեցկին ասել էր, որ հայկական արմատներ ունի
Կինոփառատոնը պետք է կայանար մայիսի 12-23-ը
Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Հայաստնում նշվում է գիրք նվիրելու օրը