Հունիսին Երևանում աննախադեպ կորեական համերգ տեղի կունենա![]() 22 մայիսի 2012 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 10-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի է ունենալու Կորեական ռապսոդիայի՝ կորեական ավանդական և ժամանակակից երգ ու պարի համերգ: «Կորեական ռապսոդիա» համերգը ցուցադրում է բրեյքդանսի, կորեական պարի, մարտարվեստի և թեքվոնդոյի համադրությունը` խառնված էքստրեմալ սպորտի, ակրոբատիկայի և Սլգիդունգի կողմից ներկայացվող կորեական ավանդական երաժշտության հարուստ զգայունության և բարձր ոգու հետ: Համերգը հանդիսատեսին բացառիկ հնարավորություն կտա ծանոթանալ աշխարհի ամենանշանավոր և մրցանակակիր կորեական պարային խմբերից մեկի՝ Կորեական նախագծի, և Կորեայի առաջադեմ ավանդական երաժիշտ Սլգիդունգի հետ, որոնք շլացրել են միջազգային հանդիսատեսին դեռ 2000 թվականից ի վեր, ինչպես նաև ուսումնասիրել թե՛ կորեական մշակույթի ավանդական ոգին, թե՛ երկրի շարժուն ու երիտասարդ մշակութային պատկերը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |