Խաչատրյանի անվան տրիոն կթողարկի Արամ Խաչատրյանի անհայտ գործերի ձայնասկավառակը![]() 24 մայիսի 2012 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Արամ Խաչատրյանի անվան տրիոն թողարկելու է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի քիչ հայտնի ստեղծագործությունների ձայնագրություններով ձայնասկավառակը: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասացին տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը և ջութակահար Կարեն Շահգալդյանը: Այն կոչվելու է «Արամ Խաչատրյան. Անհայտ էջեր», և լույս կտեսնի կոմպոզիտորի 110-ամյակին ընդառաջ (2013թ-ի հունիսի 6): Արմինե Գրիգորյանը, որը նաև կոմպոզիտորի տուն-թանգարանի տնօրենն է, պատմեց, որ Խաչատրյանին ճանաչում են մեծ կտավային ստեղծագործություններով, սակայն նա ունի բազմաթիվ կամերային ստեղծագործություններ: Օրինակ` ռուս ալտահար Մաքսիմ Նովիկովն իր համերգային ծրագրերում ընդգրկել է կոմպոզիտորի Ալտի սոնատը, որի հետ ծանոթացել է թանգարանում, այն շատ քիչ է կատարվում: Բացի այդ, տրիոն կթողարկի նաև Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունների սկավառակը: Թանգարանի միջոցներով մինչև տարեվերջ լույս է տեսնելու նաև Արամ Խաչատրյանին նվիրված լուսանկարչական ալբոմը: Տրիոն կատարում է նաև Խաչատրյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները փոխադրված եռյակի համար («Գայանե» բալետ, «Դիմակահանդես» և այլն): Խաչատրյանի անվան տրիոն ստեղծվել է 1999 թվականին` որպես Arsika տրիո: Տրիոյի կազմում են Արմինե Գրիգորյանը` դաշնամուր, Կարեն Շահգալդյանը` ջութակ և Կարեն Քոչարյանը` թավջութակ: Համույթը մեծ լուսավորչական գործունեություն է ծավալում Հայաստանում. բացի Երևանից, տրիոն ելույթ է ունենում մարզերում, վարպետության դասեր անցկացնում դպրոցականների և ուսանողների համար: 2008 թվականին համույթը վերանվանվեց և կոչվեց հայ ականավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունով: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |