ՖԻՖԱ. Առաջիկայում մրցավարները դոպինգ-թեստեր կհանձնեն

ՖԻՖԱ. Առաջիկայում մրցավարները դոպինգ-թեստեր կհանձնեն

PanARMENIAN.Net - Առաջիկայում կարող է օրենք հայտնվել, որը կպարտավորեցնի մրցավարներին, որոնք նույնքան են մասնակցում խաղին, որքան ֆուտբոլիստները, դոպինգ-թեստեր հանձնել: Այդ մասին ասել է ՖԻՖԱ բժշկական հանձնաժողովի ղեկավար Իրժի Դվորժակը:

«Չի բացառվում, որ կստեղծվի դոպինգ-թեստերի առանձին ծրագիր մրցավարների համար, չէ որ նրանք ևս խաղի մաս են կազմում: Քանի դեռ դրա հետ կապված խնդիրներ չկան, հարկավոր է ավելի շատ ուշադրություն դարձնել ֆուտբոլի բոլոր ոլորտներին: Այս պահի դրությամբ դատավորները բացարձակապես չեն վերահսկվում»,-Դվորժակի խոսքն է մեջբերում sport-express.ru-ն:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---