«Եվրատեսիլ 2012». Կայացավ երկրորդ կիսաեզրափակիչ փուլը

«Եվրատեսիլ 2012». Կայացավ երկրորդ կիսաեզրափակիչ փուլը

PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին Բաքվում տեղի ունեցավ «Եվրատեսիլ» երգի մրցույթի երկրորդ երզափակիչ փուլը: Այս անգամ ևս կիսաեզրափակչի արդյունքում 10 երկրներ անցան եզրափակիչ: Դրանք են Լիտվան, Բոսնիան և Հերցեգովինան, Սերբիան, Ուկրաինան, հաղթողի գլխավոր ֆավորիտ Շվեդիան, Մակեդոնիան, Նորվեգիան, Էստոնիան, Մալթան և Թուրքիան:

Հիշեցնենք, որ մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի է ունեցել մայիսի 22-ին: Այդ օրը եզրափակիչ անցան Հունաստանը, Կիպրոսը, Ռուսաստանը, Ռումինիան, Մոլդովան, Հունգարիան, Ալբանիան, Իռլանդիան, Դանիան և Իսլանդիան:

Միանգամից եզրափակիչ փուլում կերգեն Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները:

Եզրափակիչ փուլը կայանալու է մայիսի 26-ին:

Ադրբեջանական Էլլա և Նիկկի դուետը 2011թ-ի մայիսի 15-ին դարձավ Եվրատեսիլի հաղթող: Երկրորդ տեղը գրավեց իտալացի մասնակից Ռաֆայել Գուալազզին Madness Of Love երգով, իսկ երրորդ տեղում է Էրիկ Սաադը Շվեդիայից Popular երգով: Հունվարի 17-ին EBU-ն մրցույթի պաշտոնական կայքում տեղադրեց մրցույթի մասնակից երկրների ցանկը, որտեղ նշված է նաև Հայաստանի անունը: Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշեց, որ Հայաստանը Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ է և Բաքվում կայանալիք մրցույթին մասնակցելը դրա ապացույցն է: Այնուամենայնիվ EBU-ն հայտնեց, որ Հայաստանը պաշտոնապես հրաժարվել է մասնակցել մրցույթին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---