Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ԵԱ բազմամարտի 6 գործիքների վրա վարժություններում գրավել է 5-րդ տեղը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ԵԱ բազմամարտի 6 գործիքների վրա վարժություններում գրավել է 5-րդ տեղը

PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հավաքականը սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում 32 թիմերի պայքարում գրավել է 20–րդ տեղը, իսկ մեծահասակները ` 11 –րդը:

Արթուրը Դավթյանը, ով նաև ունի Օլիմպիական խաղերի ուղեգիր, բազմամարտում վեց գործիքների վրա վարժություններում գրավել է 5-րդ տեղը:

Դավթյանը, Հարություն Մերդինյանը ու Վահագն Դավթյանը շարունակում են պայքարը` համատասխանաբար հենացատկի , նժույգ թափի և օղակների վրա մրցումներում: Նրանք հաջողությամբ հաղթահարել են նախնական փուլի արգելքը և պատրաստվում են մեդալների համար պայքարին:

Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում ընթացող Եվրոպայի սպորտային մարմնամարզության տղամարդկանց առաջնությունից Հայաստանի հավաքականները հայրենիք կվերադառնան մայիսի 28 –ին :

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---