«Վերջին զանգի» մասնակիցների 25 մեքենա արդեն տարվել է տուգանային հրապարակ

«Վերջին զանգի» մասնակիցների 25 մեքենա արդեն տարվել է տուգանային հրապարակ

PanARMENIAN.Net - «Վերջին զանգի» տոնակատարության միջոցառումներով պայմանավորված այսօր 15։30–ի դրությամբ Երևան քաղաքի տուգանային հրապարակ է տարվել 25 մեքենա։ Այս մասին PanARMENIAN.net–ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը։

Նա նշեց, որ այսօրվանից սկսած Երևանում մեկնարկում է անվտանգ երթևեկության 10–օրյակ։ Ոստիկանությունն ու հանրային մյուս ծառայություններն այսօր աշխատում են հատուկ ռեժիմով։ Ավելի վաղ ոստիկանությունը կոչ էր արել մեծահասակներին` մանկավարժներին ու հատկապես ծնողներին «Վերջին զանգի» օրը ուշադիր լինել երեխաների հանդեպ, ձեռնպահ մնալ նրանց ավտոմեքենա վստահելուց, հեռու պահել ոգելից խմիչքների օգտագործումից և անչափահասների միջև լարված ու տաքարյուն բախումներից։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---