Մայիսի 26-ին հանդիսավոր համերգով կփակվի «Ազգային պատկերասրահ» փառատոնը

Մայիսի 26-ին հանդիսավոր համերգով կփակվի «Ազգային պատկերասրահ» փառատոնը

PanARMENIAN.Net - Մայիսի 26-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական ութերորդ փառատոնի փակման համերգը: Փառատոնի հանդիսավոր փակման համերգը կրելու է «Նվիրում Հենդելին» անվանումը, որին մասնակցելու են երիտասարդ սերնդի ճանաչված երաժիշտներ Մանե Գալոյանը (սոպրանո), Հասմիկ Բաղդասարյանը (սոպրանո), Կարեն Հակոբյանը (կոնտրտենոր, ԱՄՆ), Ջուլիետա Վարդանյանը (կլավեսին), Արմեն Մայիլյանը (շեփոր), Փառատոնային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Արամ Թալալյան):

2012-ին Երևանի՝ Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու, Հայաստանի ազգային պատկերասրահի՝ այդ միջոցառման շրջանակներում ներգրավվածության կապակցությամբ, Փառատոնն այս տարի հյուրընկալվեց Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական ութերորդ փառատոնը ապրիլի 28-ից ներկայացավ 6 համերգով, որի ընթացքում ելույթ ունեցան աշխարհահռչակ դաշնակահար Բորիս Բերմանը (ԱՄՆ), «Ակլարդիոն» դուետը (Ռուսաստանի Դաշնություն)՝ Եվգենի Վարավկոն (կլարնետ) և Մարիա Վլասովան (ակորդեոն), ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Արմեն Բաբախանյանը, Թբիլիսիի ազգային օպերային թատրոնի մեներգիչների «Սուլիկո» համույթը (Վրաստան), Փառատոնային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Արամ Թալալյան):

«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական ութերորդ փառատոնը հնարավոր դարձավ իրականացնել «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության ամենամյա և շարունակական (2006-ից) հովանավորության շնորհիվ:

2008-ից Փառատոնն ընդգրկված է ՀՀ մշակույթի նախարարության պետական աջակցության ծրագրերի ցանկում, հայտնում է փառատոնի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---