Աշոտյանը «Վերջին դասն» անցկացրել է թիվ 142 դպրոցում

Աշոտյանը «Վերջին դասն» անցկացրել է թիվ 142 դպրոցում

PanARMENIAN.Net - Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ներկա է գտնվել Երևանի թիվ 142 ավագ դպրոցի «Վերջին դասին»։ Նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, նախարարը շնորհավորել է շրջանավարտներին և մանկավարժներին տոնի առթիվ։

Նախարար Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ այսօրվա շրջանավարտներից շատերը իրենց ուղին կշարունակեն բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում և նրանց հաջողություններ մաղթել քննությունների ընթացքում:

Նա շրջանավարտներին ևս մեկ անգամ հորդորել է զերծ մնալ «պատանեկան տոնը մեծերի խնջույքի վերածելու անհարկի դրսևորումներից»:

«Ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ: Մեզ համար առաջին հերթին կարևոր է ձեր անվտանգությունն ու առողջությունը: Հիշարժան և անմոռանալի օր ձեզ, սիրելի շրջանավարտներ»-դիմելով աշակերտներին` նշել է Արմեն Աշոտյանը:

Նախարարը մասնակցել է նաև դպրոցում կազմակերպված տոնական միջոցառմանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---