Ուկրաինայում տեղի է ունեցել համերգ` նվիրված Առաջին հանրապետության օրվան

Ուկրաինայում տեղի է ունեցել համերգ` նվիրված Առաջին հանրապետության օրվան

PanARMENIAN.Net - Կիևում` Առաջին հանրապետության օրվան նվիրված Ջիվան Գասպարյանի համերգին, բացի հայ համայնքի ներկայացուցիչներից, ներկա էին նաև բազմաթիվ ուկրաինացիներ, Կիևի հյուրեր, հաղորդում է Analitika.at.ua-ն: Համերգին ներկա էին Ուկրաինայի Ազգային օպերայի մեներգչուհի Սուսաննա Չախոյանը, Ջամալան, Varda-ն, Լուսին Քոչարյանը, ինչպես նաև երիտասարդ ուկրաինացի երգիչ Վլադ Դարվինը: Արդեն ավանդաբար հայ համայնքի ներկայացուցիչները մայիսի 28-ին տարբեր միջոցառումներով տոնում են Հայաստանի Առաջին հանրապետության օրը:

Մայիսի 28-ին հայ ժողովուրդը տոնել է Առաջին հանրապետության 94-րդ տարելիցը: 1918թ մայիսին հայ ժողովուրդը հաղթանակներ տարավ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսիսայի հերոսամարտերում: Հենց այս հաղթանակաները թույլ տվեցին հայ ժողովրդին ստեղծելու իրենց պետությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---