Նասեր Կազեմին. Հայաստանը կարող է տարածաշրջանային կենտրոն դառնալ առողջապահության ոլորտում29 մայիսի 2012 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ «Կազմակերպությունների ազգային էթնիկ կոալիցիայի» (ԿԱԷԿ) նախագահ Նասեր Կազեմինիին: Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապի վարչության հաղորդմամբ, Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Նասեր Կազեմինի գլխավորած կազմակերպության գործունեությունը և հույս է հայտնել, որ ինչպես կազմակերպության, այնպես էլ անձամբ պարոն Կազեմինի հովանու ներքո իրականացվող մարդասիրական և բարեգործական ձեռնարկումները Հայաստանում ևս արգասաբեր կլինեն: ԿԱԷԿ նախագահ Նասեր Կազեմինը Սերժ Սարգսյանին ներկայացրել է Երևանում կրթական, մշակութային, առողջապահական մի շարք հաստատություններ կատարած իր այցելություններից տպավորությունները, նշել, որ շատ տպավորված է հայ մասնագետների բարձր որակական հատկանիշներով և առանձին հաստատություններում իրականացվող աշխատանքներով: Նա տեղեկացրել է, որ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում, օրինակ, ներկա է գտնվել «Կյանքի շնորհ» միջազգային ասոցիացիայի և կենտրոնի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը, ըստ որի տեխնիկապես հագեցած և բարձրակարգ մասնագետներով համալրված բժշկական այդ կենտրոնը կսպասարկի նաև Մերձավոր Արևելքի՝ սրտի խնդիրներ ունեցող երեխաներին, որոնց ֆինանսավորումը կիրականացնի հիշյալ միջազգային ասոցիացիան: Նասեր Կազեմինի համոզմամբ, Հայաստանն այս և մի շարք այլ ուղղություններով կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Խոսնակը հերքել է Բաքվում կայանալիք COP29–ին Փաշինյանի մասնակցության մասին լուրերը «Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում»,–ասել է նա Շոյգու․ ՆԱՏՕ-ն ՀԱՊԿ երկրներ ներխուժում է մշակում Նա հավելել է, որ ՀԱՊԿ երկրների համար անմիջական սպառնալիք է ՆԱՏՕ-ի շարունակական ընդլայնումը Սև ծովից ցիկլոն է գալիս․ Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով Հնարավոր է նաև կարկուտ Լեմկինի ինստիտուտը կոչ է արել ՄԱԿ-ին չեղարկել Ադրբեջանի՝ որպես COP29–ի ընդունող երկիր լինելու որոշումը Հաշվի է առնվել «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը» |