7 հոգի է ձերբակալվել գողություն եւ կողոպուտ կատարելու համար

7 հոգի է ձերբակալվել գողություն եւ կողոպուտ կատարելու համար

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում ավարտվել է ավազակության եւ կողոպուտի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննությունը: Պարզվել է, որ Գյումրի քաղաքի բնակիչներ Ջ. Իսկանդարյանը, Ա. Ջանոյանը, Տ. Եղիազարյանը, Դ. Թարբաշյանը, Երեւան քաղաքի բնակիչ Գ. Չիլինգարյանը, ինչպես նաեւ Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչներ Ս. Դավոյանը եւ Վ. Էլամյանը, նախնական համաձայնության գալով, 2011թ. նոյեմբերի 1-ից մինչեւ 2012թ. հունվարի 18-ը կատարել են ավազակություն եւ գողություն: Գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջի հաղորդմամբ, հիշյալ ժամանակահատվածում նշված անձինք 1-ական ավազակային հարձակում կատարել են Գյումրիում, Երեւանում` 1 կողոպուտ եւ Արարատի մարզի Այգեպատ գյուղում` 7 գողություն` հափշտակելով 3 415 000 դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա զարդեր եւ գույք:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ս. Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 334-րդ հոդվածի 1-ին մասով,Վ. Էլումյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով,Ջ. Իսկանդարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով, 38-176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով,Ա. Ջանոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերով եւ 38-176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով,Տ. Եղիազարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 4-րդ կետերով,Գ. Չիլինգարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով,Դ. Թարբոշյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով, 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերով եւ 137-րդ հոդվածի 1-ին մասով:

Վերոհիշյալ անձանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ 14.05.2012թ. ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---