Քաղաքապետարանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված քննարկում է կազմակերպվել

Քաղաքապետարանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված քննարկում է կազմակերպվել

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը հանդիպել է ճանաճողական այցով Երևանում գտնվող Հունգարիայի, Սլովակիայի, Վրաստանի և ՌԴ զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Երևանի քաղաքապետի անունից շնորհակալություն հայտնելով այցելության համար՝ խորհրդականը հյուրերին է ներկայացրել զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված Երևանի քաղաքապետարանի ծրագրերն ու ընթացիկ տարում զբոսաշրջային առումով հետաքրքրություն ներկայացնող մայրաքաղաքում նախատեսվողմիջոցառումները։

Քաղաքապետարանից հայտնում են, որ որպես զբոսաշրջության ոլորտի կարևորում ՝ նա առանձնացրել է քաղաքապետարանի աշխատակազմում տուրիզմի առանձին բաժնի առկայությունը, որն զբաղվում է ինչպես ոլորտի ռազմավարական ծրագրերի մշակմամբ, այնպես էլ Երևանն աշխարհին առավել ճանաչելի, ընկալելի ու գրավիչ դարձնելուն ուղղված միջոցառումների իրականացմամբ ու ծրագրերի իրագործումով։ Հյուրերի ներկայացվել է նաև իր տեսակի մեջ տարածաշրջանում միակ «Երևան – սիրթի տուր» ծրագիրը։

Հանդիպման արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությամբ կողմերը, գործընկերային հարաբերություններն առավել առարկայական դարձնելու նպատակով, առաջիկայում ճանաչողական ու գործնական փոխայցելություններ կիրականցնեն։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---