«Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվին շահելու նվազագույն հնարավորությունն անգամ անթույլատրելի է

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվին շահելու նվազագույն հնարավորությունն անգամ անթույլատրելի է

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ վեճ ծագեց խորհրդի կազմում նոր անդամի, այն է` Հայկական միջազգային բժշկական կոմիտեի նախագահ Ջերրի Մանուկյանի ընդգրկման շուրջ: Վերջինիս թեկնածությունն առաջարկել էր Հայաստանի նախագահ, ինչպես նաև խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն կազմակերպության տեղական մարմինների մի շարք ներկայացուցիչների դժգոհությունն էր առաջ բերել: Տարբեր երկրների տեղական մարմիններից մի քանի հոգի հանդես եկան ընդլայնման և խորհրդում նոր անձանց «նշանակման» դեմ: Նրանց խոսքով` հոգաբարձուների խորհուրդն ընդլայնելու կարիք չկա, իսկ եթե կազմակերպությունն ուզում է համագործակցել հիմնադրամի հետ, ապա կարող է անել նաև առանց կազմի մեջ ընդգրկվելու: Բացի այդ, անդամներից մեկն ընդգծել է, որ անդամակցությունը հոգաբարձուների խորհրդին թույլ կտա դրամահավաք իրականացնել կազմակերպության անունից, ինչն անթույլատրելի է:

Ի վերջո, հարցը քվեարկության առաջադրվեց, և քանի որ տեղական մարմինների ներկայացուցիչները ձայնի իրավունք չունեին, թեկնածությունն ընդունվեց մեծ տարբերությամբ:

10  30.05.12 - "Հայաստան" համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---