Լեհաստանի ԱԳՆ-ն ներողություն է պահանջել Օբամայից՝ սխալ արտահայտության համար

Լեհաստանի ԱԳՆ-ն ներողություն է պահանջել Օբամայից՝ սխալ արտահայտության համար

PanARMENIAN.Net - Լեհաստանի ղեկավարությունը Վաշինգտոնից պաշտոնական ներողություն է պահանջում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խոսքերի համար, որը սխալմամբ Լեհաստանի տարածքում գտնվող ֆաշիստական համակենտրոնացման ճամբարը «լեհական» է անվանել, հայտնում է «Ինտերֆաքսը»: «Սպիտակ տունը պետք է ներողություն խնդրի այս վրդովեցուցիչ սխալի համար»,-գրել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Ռադոսլավ Սիկորսկին Twitter- ի իր միկրոբլոգում: «Ցավալի, է որ չիմացությունն ու անիրազեկությունը մթագնեցին նման կարևոր արարողությունը»,-հավելել է նախարարը:

Միջադեպը տեղի է ունեցել, Օբամայի կողմից Յան Կարսկուն (հետմահու) շնորհված բարձրագույն քաղաքացիական պարգևի՝ նախագահի Ազատություն մեդալի հանձնման արարողության ժամանակ: Կարսկին ընդհատակում աշխատող լեհ սպա էր, որը դարձել է համակենտրոնացման ճամբարներում ֆաշիստների վայրագությունների վկան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---