Իրանը կապիկ կուղարկի տիեզերք

Իրանը կապիկ կուղարկի տիեզերք

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա հուլիսին Իրանը Kavoshgar-5 հրթիռ կգործարկի 300-կիլոգրամանոց կապսուլայով, որի ներսում կապիկ կլինի, իսկ 2020-ին նախատեսվում է մարդ ուղարկել տիեզերք, հայտնում է ՌԲԿ-ն: Ավելի վաղ, 2010-ին նույն հրթիռով հաջողվեց ուղեծիր դուրս բերել առնետներuի, կրիաների ու որդերի: Կապիկի հետ կապված նախագիծը ներկայացվեց 2011թ. փետրվարին: Տեխնիկական անձնակազմն ավարտում է հրթիռի պատրաստումը, իսկ կապիկը հատուկ նախապատրաստում է անցնում:

Ակնկալվում է, որ տիեզերք մարդ ուղարկելու ծրագիրը կավարտվի 2020թ.:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---