Հետաձգվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի գործի դատաքննությունը

Հետաձգվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի գործի դատաքննությունը

PanARMENIAN.Net - Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի՝ պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի վերաբերյալ գործի դատաքննությունը: Պատճառը` հայցվոր կողմի զբաղվածությունն էր Սահմանադրական դատարանում։ Պատասխանող կողմից ներկայացել էր Արա Զոհրաբյանը, ով որևէ առարկություն չի ներկայացրել նիստի հետաձգման հետ կապված։ Դատավոր Արտավազդ Սուկոյանը, հաշվի առնելով պատասխանող կողմի միջնորդությունը, հաջորդ նիստը նշանակվել է հունիսի 13 -ին ժամը`16:30 ին:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---