Վեդիի վարչակազմը պատրաստվում է ծանոթանալ կարկուտի հասցրած բերքի կորուստներին

Վեդիի վարչակազմը պատրաստվում է ծանոթանալ կարկուտի հասցրած բերքի կորուստներին

PanARMENIAN.Net - Հայաստանի Արարատի մարզի Վեդի քաղաքում ուժեղ կարկուտ է տեղացել, որի արդյունքում մրգատու այգիները զգալի վնաս են կրել: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել քաղաքային վարչակազմից, գյուղատնտեսության բաժնի մասնագետները կմեկնեն ծանոթանալու հասցված վնասին: «Կարկուտը հենց նոր է տեղացել, և մենք առայժմ չունենք տեղեկատվություն»,- նշել են Վեդիի քաղաքապետարանում:

Ստեղծված իրադրությանը ծանոթանալուց հետո արդեն առավոտյան կարելի կլինի գնահատել պտղատու ծառերին կարկուտի հասցրած վնասը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---