Հունիսի 1–ից Երևանում կգործեն համայնքային ոստիկաններ

Հունիսի 1–ից Երևանում կգործեն համայնքային ոստիկաններ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ ՀՀ ոստիկանությունում այսօր կազմակերպվել էր հանդիպում` Երևանում հունիսի 1-ից ներդրվող համայնքային ոստիկանության նոր մոդելի վերաբերյալ:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի և հանրային կապերի բաժնից հայտնում են, որ նախատեսվում է քաղաքում ստեղծել համայնքային ոստիկանական ստորաբաժանումներ, որտեղ կներգրավվեն մոտ 300 ոստիկանններ: ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ, այս տարվա մարտ ամսին կազմակերպվել են երեքշաբաթյա գործնական դասընթացներ համայնքային ոստիկանությունում ներգրավված ոստիկանների համար:

«ԵԱՀԿ երևանյան գրասենյակն արդեն մի քանի տարի աջակցում է Հայաստանում համայնքային ոստիկանության մոդելի` որպես ժողովրդավարական ոստիկանական պրակտիկայի ներդրմանը և իրագործմանը: ԵԱՀԿ գրասենյակը կշարունակի իր աջակցությունը Երևանում նոր մոդելի կիրառման գործում»,–նշել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի ղեկավար Լիլիան Շալառուն:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը հավելել է, որ. «Համայնքային ոստիկանությունը ոստիկանական գործունեության յուրահատուկ ուղղություն է, որը հիմնված է ոստիկանության և համայնքի սերտ համագործակցության վրա և նպատակ ունի արդյունավետորեն լուծելու համայնքի խնդիրները և նրան մատուցել որակյալ ոստիկանական ծառայություն»:

Երևանի ոստիկանական բաժինների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ներկայացվել է «Համայնքային ոստիկանության ոլորտում ներգրավված ոստիկանության աշխատակիցների համար ուղեցույցը», որը մշակել էր Միացյալ Թագավորությունից համայնքային ոստիկանության փորձագետ Դեյվիդ Այենսոնը` ԵԱՀԿ աջակցությամբ: Ուղեցույցը կիրառման տեսակետից հարմար միջոց է` հասկանալու համար համայնքային ոստիկանության ոլորտում առաջավոր միջազգային փորձը` Հայաստանի ոստիկանական պրակտիկայի համատեքստում:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---