Իտալական խոհանոցի փառատոնին Հայաստանում կմասնակցի 15 ռեստորան

Իտալական խոհանոցի փառատոնին Հայաստանում կմասնակցի 15 ռեստորան

PanARMENIAN.Net -

Երևանի և Գյումրու 15 ռեստորաններ կմասնակցեն իտալական խոհանոցի փառատոնին: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին:

Նրա խոսքով` փառատոնի նպատակն է հայերին ներկայացնել իտալական ավանդական խոհանոցի մշակույթը: Փառատոնը, որն անցկացվելու է 3-րդ անգամ, դեսպանի խոսքով, մեկ ուղղությամբ զարգացող նախագիծ չէ: Նա կոչ արեց դրան նայել սոցիալական տեսանկյունից: Դեսպանն ասաց, որ փառատոնի շնորհիվ հայ և իտալացի ժողովուրդները կճանաչեն իրար և միմյանց ավանդույթները:

Փառատոնի ընթացքում Հայաստանում է գտնվելու Թուրին քաղաքից ժամանած իտալացի խոհարար Էդուարդո Բավելոն, ով իտալական խոհանոցի շեֆ-խոհարարներին կներկայացնի Պիեմոնտի տարածաշրջանի խոհարարական ավանադույթները:

Փառատոնը տեղի կունենա հունիսի 4-10-ը: Ավանդույթի համաձայն` յուրաքանչյուր ռեստորան կներկայացնի իտալական 1 մարզի ավանդական խոհանոցը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---