Հայաստանը կդառնա Եվրոպական աուդիովիզուալ օբսերվատորիայի անդամ

Հայաստանը կդառնա Եվրոպական աուդիովիզուալ օբսերվատորիայի անդամ

PanARMENIAN.Net - Հայաստանը դառնալու է Եվրոպական աուդիովիզուալ օբսերվատորիայի (European Audiovisual Observatory) անդամ: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը: Նա ասել է, որ մայիսի 16-27-ը Կաննի կինոփառատոնի կինոշուկայի շրջանակներում հանդիպումներ է ունեցել կառույցի տնօրեն Վոլֆգանգ Քլոզի հետ, և քննարկել է Հայաստանի անդամակցության հարցը:

Կինոկենտրոնի տնօրենի խոսքով, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հավանություն է տվել այդ գաղափարին, և այժմ կինոկենտրոնը պատրաստում է համապատասխան փաստաթղթերը:

Կինոկառույցն ունի 38 անդամ: Անդամակցությունը կազմակերպությանը Հայաստանի համար կարևոր կլինի տեղեկատվական և ֆինանսական առումներով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---