Երևանի տարբեր հատվածներում «Ցանկությունների պատեր» կտեղադրվեն

Երևանի տարբեր հատվածներում «Ցանկությունների պատեր» կտեղադրվեն

PanARMENIAN.Net - Մայրաքաղաքի արտաքին տեսքի բարելավման ծրագրերին հանրության մասնակցությունն առավել ակտիվ դարձնելու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանը և Ամերիաբանկը նախաձեռնել են «Ցանկությունների պատ» ծրագիրը, որի շրջանակում բնակչությանը հնարավորություն է ընձեռվում մայրաքաղաքի արտաքին ձևավորման առնչությամբ իրենց կարծիքներն ու առաջարկությունները ներկայացնել։ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ծրագիրը կմեկնարկի հունիսի 1–ին, ժամը 15։00–ին Հյուսիսային պողոտայի (Square 1-ի և Armani խանութ սրահի միջակայքում) և Աբովյան փողոցի հատման հատվածում: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ մայրաքաղաքի փոքրիկ բնակիչներին հնարավորություն է տրվում օգտվել ավելին անելու հնարավորությունից և «ցանկությունների պատին» նկարների միջոցով առաջինն արտահայտել մայրաքաղաքն առավել բարետես դարձնելուն ուղղված իրենց ցանկությունները։ Հունիսի 4-ից «ցանկությունների պատեր» կտեղակայվեն նաև Կասկադում /Ալեքսանդր Թամանյանի արձանի հարևանությամբ/, «Մոսկվա» կինոթատրոնի հարակից «Ազնավուրի» հրապարակում, Կոմիտասի պողոտա–Կասյան փողոց խաչմերուկում և Գարեգին Նժդեհի հրապարակում։

Հյուսիսային պողոտայում հունիսի 1–ին, ժամը 15։00 –ին տրվող ծրագրի մեկնարկին մասնակից փոքրիկ երևանցիների համար Ամերիաբանկը նաև հաճելի անակընկալ է պատրաստել։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---