31 մայիսի 2012 - 21:55 AMT
Սիրիայի կառավարությունն օժանդակում է Քոֆի Աննանի խաղաղ կարգավորման ծրագրին

Սիրիայի կառավարությունն օժանդակում է ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի խաղաղ կարգավորման ծրագրին և օտարերկրյա միջամտության դեմ հանդես եկող ընդդիմադիր խմբավորումներին առաջարկում է բանակցություններ վարել: Այդ մասին այսօր հայտնել է երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ջիհադ Մաքդեսին:

Իրադրությունը Սիրիայում սրվել է մայիսի 25-ին Էլ Հոուլա բնակավայրում տեղ գտած միջադեպից հետո, որի ժամանակ սպանվել է ավելի քան 100 խաղաղ բնակիչ: