Փուչիկների բռնկումից տուժած 7 հոգի շարունակում են մնալ հիվանդանոցներում

Փուչիկների բռնկումից տուժած 7 հոգի շարունակում են մնալ հիվանդանոցներում

PanARMENIAN.Net - Այրվացքաբանական կենտրոնում դեռևս բուժում են ստանում մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում փուչիկների բռնկման հետևանքով տուժած 7 հոգի: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:

Նա նշեց, որ Գերմանիայից հրավիրված պլաստիկ վիրաբույժը վիրահատել է 9 հոգու, իսկ մնացած տուժածներին, ովքեր ունեն ավելի փոքր, հեշտ խնդիրներ կվիրահատեն տեղացի վիրաբույժները:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Հայաստան էր հրավիրվել Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքի Համալսարանական կլինիկայի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և այրվածքների կենտրոնի պրոֆեսոր Ադրիան Դայգլերը, ով արդեն հետ է վերադարձել իր հայրենիք։

Մայիսի 4-ին ՀՀԿ նախընտրական համերգի ընթացքում փուչիկների բռնկման հետևանքով տուժել էր 150 –ից ավելի մարդ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---