3 հոգի Մրգավանի երկաթգծի հարակից դաշտ են գնացել` թմրանյութ ներարկվելու համար

3 հոգի Մրգավանի երկաթգծի հարակից դաշտ են գնացել` թմրանյութ ներարկվելու համար

PanARMENIAN.Net - Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները երեկ թմրանյութ ձեռք բերելու և պահելու կասկածանքով, Մրգավան գյուղի վերջնամասում գտնվող երկաթգծին հարակից դաշտից իր «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել վարորդին և երկու ուղևորներին:

Ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է գազօջախ` 3 կգ տարողությամբ, մետաղյա տարայի մեջ լցված մոտ 24 գ անգույն, յուրահատուկ հոտով թմրանյութի նմանվող հեղուկ` սպիտակ փոշենման զանգվածի նստվածքով, 1,5 լ տարողությամբ պոլիէթիլենային տարայի մեջ լցված բենզինի հոտով մոտ 300 գ դեղնավուն հեղուկ` սպիտակ նստվածքով, «Կաֆետին» տեսակի դեղահաբի դատարկ պատիճ, «Դիմիդրոլ» տեսակի դեղորայքի 2 պատիճ` դեղահաբերով, և 5 մլգ տարողության 2 ներարկիչ:

Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, բերման ենթարկվածները խոստովանել են, որ հիշյալ ավտոմեքենայի սրահում գազօջախի վրա պատրաստել են թմրանյութ` ներարկելու միջոցով օգտագործելու նպատակով:Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննություն:Կատարվում է հետաքննություն։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---