Համաշխարհային տնտեսության ՀՆԱ աճը 2012թ. կկազմի 2,5-3%

Համաշխարհային տնտեսության ՀՆԱ աճը 2012թ. կկազմի 2,5-3%

PanARMENIAN.Net -

Համաշխարհային տնտեսության ՀՆԱ աճը 2012թ. կկազմի 2,5-3%: Նման տվյալներ են պարունակվում Ճապոնիայի նախարարների կաբինետի՝ այսօր հրապարակած զեկույցում:

Համաձայն կանխատեսման՝ մինչև տարեվերջ ԵՄ համախառն ներքին արտադրանքի աճի տեմպերը կնվազեն 2%-ով, ինչը կարող է հանգեցնել աշխարհի մյուս տարածաշրջաններից եվրոպական երկրներ արտահանման կրճատմանը: Վերլուծաբանների կարծիքով՝ ներկայումս հիմնական սպառնալիքը ներկայացնում են Եվրոպայի պարտքային խնդիրները: Մյուս բացասական գործոնը մասնագետները համարում են բացասական միտումները Չինաստանի, Հնդկաստանի և այլ ասիական երկրների տնտեսություններում: Ճապոնացի փորձագետների գնահատմամբ՝ ՉԺՀ և Հնդկաստանը 2012թ. ՀՆԱ 8 և 7% աճ կցուցադրեն ի տարբերություն համապատասխանաբար 9,2 և 7,8%-ի 2011-ին:

Ճապոնիայի համար, որը շարունակում է վերականգնվել անցյալ տարվա երկրաշարժից հետո, այս տարվա հիմնական փորձությունը կլինի իենայի բարձր փոխարժեքը տարադրամի հանդեպ, ինչը նվազեցնում է դեպի արտահանումը կողմնորոշված ընկերությունների եկամուտն ու դանդաղեցնում երկրի ՀՆԱ աճը: Դրա հետ մեկտեղ Տոկիոն ստիպված է լինելու գտնել հսկայական պետպարտքի խնդրի լուծումը, որն այժմ կազմում է 959,95 տրլն իեն (12,05 տրլն դոլար):

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---