Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստան է ժամանել երկօրյա պետական այցով![]() 5 հունիսի 2012 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստան է ժամանել երկօրյա պետական այցով, որի արդյունքներով ծրագրվում է մեկուկես տասնյակ երկկողմանի փաստաթղթեր ստորագրել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Բացի այդ, Պուտինը կմասնակցի Շանհայան համագործակցության կազմակերպության գագաթաժողովին, որը տեղի կունենա հունիսի 6-7 ՉԺՀ մայրաքաղաքում: Այցի առաջին օրը ՌԴ նախագահը հանդիպում կունենա ՉԺՀ նախագահ Խու Ցզինտաոյի հետ, որից հետո ծրագրված են երկու երկրների պատվիրակությունների լիաֆորմատ բանակցություններ: Այցի երկրորդ օրը Պուտինը կհանդիպի Չինաստանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նույն օրը Պեկինում կմեկնարկեն ՇՀԿ շրջանակներում ոչ պաշտոնական միջոցառումները, իսկ գագաթաժողովը կմեկնարկի հունիսի 7-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |