Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստան է ժամանել երկօրյա պետական այցով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստան է ժամանել երկօրյա պետական այցով

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստան է ժամանել երկօրյա պետական այցով, որի արդյունքներով ծրագրվում է մեկուկես տասնյակ երկկողմանի փաստաթղթեր ստորագրել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Բացի այդ, Պուտինը կմասնակցի Շանհայան համագործակցության կազմակերպության գագաթաժողովին, որը տեղի կունենա հունիսի 6-7 ՉԺՀ մայրաքաղաքում:

Այցի առաջին օրը ՌԴ նախագահը հանդիպում կունենա ՉԺՀ նախագահ Խու Ցզինտաոյի հետ, որից հետո ծրագրված են երկու երկրների պատվիրակությունների լիաֆորմատ բանակցություններ:

Այցի երկրորդ օրը Պուտինը կհանդիպի Չինաստանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նույն օրը Պեկինում կմեկնարկեն ՇՀԿ շրջանակներում ոչ պաշտոնական միջոցառումները, իսկ գագաթաժողովը կմեկնարկի հունիսի 7-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---