Սաուդյան Արաբիայի ԱԳՆ. Ժամանակն է, որ Սիրիայում խաղաղ քաղաքական անցում կատարվի

Սաուդյան Արաբիայի ԱԳՆ. Ժամանակն է, որ Սիրիայում խաղաղ քաղաքական անցում կատարվի

PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար, արքայազն Սաուդ ալ-Ֆեյսալ ալ Սաուդն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է դադարեցնի աջակցել Ասադի ռեժիմին: Նա հայտարարել է, որ ժամանակն է Սիրիայում խաղաղ քաղաքական անցում կատարելու:

Նա նաև հայտարարել է, որ Պարսից ծոցի պետությունները կորցնում են սիրիական հակամարտությունը համաձայն ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի խաղաղ ծրագրի լուծելու հույսը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՌԴ անհրաժեշտ է համարում սիրիական հակամարտության բոլոր կողմերին ստիպել խաղաղ բանակցություններ անցկացնել: Այս մասին հաղորդել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` Ռուսաստան-ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---