Հունիսի 6-ին տոնում են Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի ծննդյան օրը

Հունիսի 6-ին տոնում են Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի ծննդյան օրը

PanARMENIAN.Net - Ամեն տարի հունիսի 6-ին տոնվում է Ալեքսանդր Պուշկին ծննդյան օրը:

Ռուս մեծանուն բանաստեղծ Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը ծնվել է 1799թ հունիսի 6-ին, Մոսկվայում:

Ալեքսանդր Պուշկինի ստեղծագործություններն անընդհատ վերահրատարակվում են, թարգմանվում տարբեր լեզուներով, բազմիցս էկրանավորվել են, բեմադրվել աշխարհի տարբեր երկրների թատրոններում:

Պուշկինի անվան հետ կապված բազմաթիվ վայրերում ստեղծվել են թանգարաններ: Տարբեր քաղաքներում կան Պուշկինին նվիրված հուշարձաններ:

1997թ ՌԴ նախագահի հրամանով, բանաստեղծի ծննդյան օրը` հունիսի 6-ը, տոնվում է որպես Ռուսաստանի Պուշկինյան օր:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---