6 հունիսի 2012 - 11:02 AMT
Վարշավայում պաշտոնապես բացվել է EURO-2012-ի Միջազգային հեռարձակող կենտրոն

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, Լեհաստանի սպորտի նախարար Յոաննա Մուխան և Վարշավայի քաղաքապետի տեղակալ Յացեկ Վոյցեխովիչը պաշտոնապես բացել են Միջազգային հեռարձակող կենտրոնը` EURO-2012 բոլոր հեռարձակող օպերացիաների գլխավոր հանգույցը:

IBC տեղակայված է EXPO XXI-ի ցուցասրահում` քաղաքի կենտրոնական մասի արևմտյան հատվածում:

Երբ առաջնությունը սկսվի, IBC-ն աշխատելու է շաբաթը 7 օր, օրը 24 ժամ, որպեսզի ամբողջ մոլորակի ֆուտբոլի սիրահարները բաց չթողնեն EURO2012 կոչվող ֆուտբոլային տոնի և ոչ մի թանկարժեք վայրկյան: