Անգելա Մերկելը կայցելի Գդանսկ, որպեսզի օժանդակի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին![]() 6 հունիսի 2012 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չորեքշաբթի երեկոյան կժամանի Գդանսկ լեհական քաղաք, որպեսզի օժանդակի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին: «Կանցլերը Գդանսկում կայցելի Գերմանիայի ազգային ընտրանուն, դա օժանդակության ժեստ է, որովհետև սկիզբը թիմի համար խոստանում է բարդ լինել»,- ասել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆֆեն Զայբերտը: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա հունիսի 8-ից հուլիսի 1-ը Լեհաստանում և Ուկրաինայում: Կառավարության ներկայացուցչի խոսքով` Մերկելը դեռևս չի որոշել` արդյոք Եվրոպայի առաջնության ժամանակ կմեկնի Ուկրաինա, թե ոչ` նշելով, որ Գերմանիայի կառավարությունն ուշադրությամբ հետևում է նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հետ կապված իրադրության զարգացմանը, հաղորդում է rsport.am-ը: Գերմանիայի հավաքականը B խմբում կխաղա Պորտուգալիայի, Հոլանդիայի և Դանիայի հավաքականների հետ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |