Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը սկսում է պատրաստվել Անդորայի դեմ խաղին![]() 6 հունիսի 2012 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 7-ից Հայաստանի երիտասարդական հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաք՝ նախապատրաստվելով հունիսի 12-ին կայանալիք 2013թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության Անդորայի երիտասարդական հավաքականի հետ ընտրական հանդիպմանը: Թիմը հանգրվանելու է ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ ֆուտբոլի Ակադեմիայում: Հունիսի 7-ին ժամը 19:00-ին հավաքականը կանցկացնի բաց մարզում: Հայաստանի երիտասարդական հավաքականը 2013թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական 3-րդ խմբում Անդորայի, Չեխիայի, Մոնտենեգրոյի և Ուելսի ընտրանիների հետ հանդիպումներում վաստակել է 8 միավոր և խմբում զբաղեցնում է 4-րդ տեղը: Հաջորդ փուլում՝ փլեյ-օֆֆ մրցաշարում կխաղան 10 խմբերում առաջին տեղեր և չորս լավագույն երկրորդ տեղեր զբաղեցրած հավաքականները: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |