Ռաֆայել Նազարյանը հրապարակել է Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականի կազմը

Ռաֆայել Նազարյանը հրապարակել է Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականի կազմը

PanARMENIAN.Net - Հունիսի 7-ից Հայաստանի երիտասարդական հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը՝ նախապատրաստվելով հունիսի 12-ին կայանալիք 2013թ. Եվրոպայի առաջնության Անդորրայի հավաքականի հետ ընտրական հանդիպմանը:

Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը՝ Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ թիմ է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին, դարպասապահներ` Ալբերտ Օհանյան և Գոռ Մանուկյան: Պաշտպաններ` Վարազդատ Հարոյան, Անդրանիկ Ոսկանյան, Արամ Շահնազարյան, Տարոն Ոսկանյան, Հովհաննես Համբարձումյան, Գագիկ Դաղբաշյան, Մասիս Ոսկանյան և Վարդգես Սաթումյան:

Կիսապաշտպաններ` Նարեկ Գյոզալյան, Կարեն Մուրադյան, Կամո Հովհաննիսյան, Արտակ Եդիգարյան, Էդգար Մալաքյան, Աշոտ Սարդարյան, Դավիթ Մանոյան, Արեգ Ազատյան, Ղուկաս Պողոսյան, Աղվան Պապիկյան և Վալտեր Պողոսյան:

Հարձակվողներ` Գևորգ Կարապետյան, Գևորգ Բադալյան, Հովհաննես Հովհաննիսյան և Վիուլեն Այվազյան:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---