Իրանը հայտարարում է, որ երբեք չի հրաժարվի ուրանի հարստացումից![]() 6 հունիսի 2012 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Իրանը երբեք չի հրաժարվի ուրանի հարստացումից, ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչ Ալի Ասգար Սոլթանիեն, հայտնում է Fars գործակալությունը: «ՄԱԳԱՏԷ-ի կոնվենցիայի ընդունումը կամավոր քայլ է ՄԱԳԱՏԷ-ի անդամների միջև համագործակցության հաստատման համար, ոչ թե լրտեսության ու անդամ պետությունների հասցեին սպառնալիքների»,-ասել է Սոլթանիեն: Նա հավելել է, որ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները պետք է ստուգումներ անցկացնեն Իրանի միջուկային օբյեկտներում, ոչ թե լրտեսությամբ զբաղվեն: «Իրանը լրջորեն մտահոգված է գաղտնի տեղեկությունների արտահոսքով ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներից»,-ասել է Սոլթանիեն: Ըստ նրա, ՄԱԳԱՏԷ-ն շուրջ 100 անգամ տեսչական այցեր է կատարել Իրանի միջուկային օբյեկտներ ու այդպես էլ հարստացված ուրանի հետքեր չի գտել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |