Ռուսաստանն անարդյունավետ է համարում Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառումը![]() 6 հունիսի 2012 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն անարդյունավետ է համարում Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառումը և կոնկրետ առաջարկներ է արել միջուկային խնդրի լուծման վերաբերյալ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Պեկինում լրագրողների հետ հանդիպմանը Լավրովը հայտնել է, որ ռուսական կողմը պատրաստվում է Իրանի և «վեցնյակի» բանակցությունների հերթական փուլին, որը կանցնի Մոսկվայում հունիսի 18-19 և կցանկանար, որ այն կառուցողական բնույթ կրեր: «Մենք դեմ ենք հետագա միակողմանի պարտադրողական միջոցներին»,-հավելել է ՌԴ ԱԳ նախարարը: «Սեղանին կան կոնկրետ առաջարկներ, դրանք հիմնված են ՌԴ մոտեցման վրա՝ փուլային և փոխադարձության սկզբունքով մոտեցում: Ըստ այդ մոտեցման մենք առաջին քայլն ակնկալում ենք Իրանից»,-ասել; է նա: Լավրովը պարզաբանել է, որ առաջին հերթին հարկավոր է, որ չընդունվեն նոր պատժամիջոցներ ու թուլացվեն արդեն գործողները: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |