Լիբիայում հարձակում են գործել ԱՄՆ դիվանագիտական առաքելության վրա 6 հունիսի 2012 - 22:07 AMT PanARMENIAN.Net - Լիբիայի արևելքում` Բենղազի քաղաքում, չորեքշաբթի գիշերը հարձակման է ենթարկվել Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելությունը: Զոհերի մասին տվյալներ չկան, հաղորդում է MIGNews-ը: Ինչպես հաղորդում են աղբյուրները դիվանագիտական շրջանակներից, դիվանագիտական առաքելության շենքի կողքին ինքնաշեն ռումբ է պայթել: Լիբիական անվտանգության ծառայության տվյալների համաձայն` հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել է «Բանտարկյալ Օմար Աբդել-Ռահմանը». ահաբեկչության վայրում Լիբիայում գործող ամերիկյան կազմակերպությունների հասցեին ուղղված սպառնալիքներով նամակ է հայտնաբերվել: Օմար Աբդել-Ռահմանը`հայտնի նաև որպես Կույր Շեյխ, ծագումով եգիպտացի արմատական իսլամիստ է, որը ցմահ բանտարկությունն անցկացնում է ամերիկյան բանտում: Նա մեղավոր է ճանաչվել ահաբեկչությունների ծրագրման մեջ:
Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |