Մոսկվան միշտ օժանդակել և օժանդակում է խաղաղ ատոմի շահագործման Իրանի իրավունքին

Մոսկվան միշտ օժանդակել և օժանդակում է խաղաղ ատոմի շահագործման Իրանի իրավունքին

PanARMENIAN.Net - Ռուսաստանը միշտ օժանդակել և օժանդակում է ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման Իրանի իրավունքին և իրանական միջուկային խնդրի առնչությամբ մշտական կապի մեջ է Թեհրանի հետ: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ բանակցությունների ժամանակ:

«Մենք միշտ օժանդակել ենք իրանական ժողովրդի ժամանակակից տեխնոլոգիաների, այդ թվում և ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման իրավունքին: Բայց ես ուզում եմ ընդգծել, որ հենց խաղաղ օգտագործման: Դուք գիտեք մեր դիրքորոշումը»,- ասել է Պուտինը:

Նրա խոսքով` ռուսական կողմը շատ հետևողական է զանգվածային ոչնչացման զենքի չտարածման հարցում, սակայն իրանական իշխանությունների դիրքորոշումն իրեն հայտնի է և այն կայանում է նրանում, որ Իրանը չի աշխատում միջուկային զենքի ստեղծման վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---