The New York Times. Ադրբեջանի ու Իրանի հարաբերությունները շատ են սրվել

The New York Times. Ադրբեջանի ու Իրանի հարաբերությունները շատ են սրվել

PanARMENIAN.Net - The New York Times-ն իր էջերում նյութ է հրապարակել ադրբեջանա-իրանական հարաբերությունների մասին: «Առանց այդ էլ Իրանի ու Ադրբեջանի լարված հարաբերությունները էլ ավելի վատթարացան վեջին շաբաթներին Ադրբեջանի ու Իսրայելի միջև ռազմական համագործակցության խորացման վերաբերյալ Թեհրանի մտահոգության պատճառով»,-գրում է The New York Times-ը:

Կենսական նշանակության սահմանակետը փակ է արդեն մի քանի օր, բեռնատարների հերթեր են գոյացել, գրում է թերթը: Իրանի նավերը զորավարժություններ են անցկացնում Կասպից ծովում: Երկու երկրների դեսպանները վերադարձել են հայրենիք:

«Ադրբեջանի ու Իրանի հարաբերությունները շատ են սրվել»,-ասել է Էլհան Շահինօղլուն, Բաքվի «Ատլաս» քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրենը:

Հոդվածում ասվում է, որ պաշտոնապես Ադրբեջանը պնդում է, թե կցանկանար չեզոք մնալ Իրանի միջուկային խնդրի հարցում: Սակայն Ալիևի կառավարությունը բացահայտորեն ընդգծում է, որ իրավունք ունի ուժեղացնել ռազմական կապերն Իսրայելի հետ:

Պարբերականը նշում է, որ Ադրբեջանի, որպես Արևմուտքի դաշնակցի կարևորությունը լիովին արտահայտվեց Հիլարի Քլինթոնի Հարավային Կովկաս կատարած այցի ժամանակ:

Սակայն, կապն Արևմուտքի հետ Իրանի հետ լարվածության միայն մի գործոնն է: Բաքուն արդեն վաղուց է դժգոհ նրանից, որ Իրանն աջակցում է Ադրբեջանին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---